bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Song of Solomon 4
Song of Solomon 4
armenian-2018
1
Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցի՜կ ես. քո քողի ետևում աչքերդ աղավնիներ են, մազերդ Գաղաադի սարից իջնող այծերի հոտի են նման։
2
Ատամներդ լվացվելուց դուրս եկող խուզվող հոտի նման են. նրանք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և ամուլ չկա նրանց մեջ։
3
Կարմիր թելի նման են քո շրթունքները, և բերանդ՝ գեղեցիկ. այտերդ քո քողի տակ կիսած նռան նման են։
4
Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։
5
Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։
6
Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, զմուռսի լեռն ու կնդրուկի բլուրը կգնամ։
7
Ամբողջովին գեղեցիկ ես, ի՛մ սիրուհի, և քեզ վրա արատ չկա։
8
Ինձ հետ Լիբանանից, ո՛վ հարս, ինձ հետ Լիբանանից կգաս. նայի՛ր Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, առյուծների որջերից, ինձերի սարերից։
9
Սիրտս գրավել ես, ո՛վ իմ քույր հարս, սիրտս գրավել ես քո մի նայվածքով, պարանոցիդ մի մանյակով։
10
Ի՜նչ գեղեցիկ է քո սերը, ո՛վ իմ քույր հարս, քո սերը գինուց որքա՜ն լավ է, և քո յուղերի բուրմունքը՝ ամեն համեմունքից։
11
Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։
12
Փակված այգի է իմ քույրը, հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է։
13
Քո ոստերը նռնենիների մրգաստան են՝ ընտիր պտուղներով. հինաներով ու նարդոսներով,
14
Նարդոս և քրքում, եղեգ և կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով և հալվեով, բոլոր գլխավոր համեմունքներով։
15
Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։
16
Զարթնի՛ր, ո՛վ հյուսիս ային քամի, և ե՛կ, ո՛վ հարավ ային քամի, փչի՛ր իմ պարտեզին, թող նրա բույրերը տարածվեն ։ Թող իմ սիրեկանն իր պարտեզը գա և ուտի նրա ընտիր պտուղները։
← Chapter 3
Chapter 5 →