bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Song of Solomon 3
Song of Solomon 3
armenian-2018
1
Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։
2
Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։
3
Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։
4
Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։
5
Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։
6
Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկված զմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
7
Ահա Սողոմոնի գահույքը. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։
8
Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։
9
Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։
10
Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։
11
Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։
← Chapter 2
Chapter 4 →