bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 76
Psalms 76
armenian-2018
1
Աստված հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։
2
Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։
3
Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։
4
Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։
5
Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։
6
Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։
7
Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։
8
Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ,
9
Երբ Աստված վեր է կենում դատաստան անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։
10
Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։
11
Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։
12
Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։
← Chapter 75
Chapter 77 →