bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 75
Psalms 75
armenian-2018
1
Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։
2
Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։
3
Երկիրը և նրա բոլոր բնակիչները մաշվեցին. ես պիտի հաստատեմ նրա սյուները։ (Սելա)։
4
Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։
5
Ձեր եղջյուրը մի՛ բարձրացրեք դեպի վեր, մի՛ խոսեք գոռոզամիտ կերպով։
6
Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։
7
Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։
8
Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։
9
Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն։
10
Ես պիտի փշրեմ ամբարիշտների բոլոր եղջյուրները. արդարների եղջյուրները պիտի բարձրանան։
← Chapter 74
Chapter 76 →