bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 71
Psalms 71
armenian-2018
1
Ո՜վ Տեր, ես հույսս քեզ վրա դրեցի. թող որ չամաչեմ հավիտյան։
2
Քո արդարությամբ ազատի՛ր և փրկի՛ր ինձ. խոնարհեցրո՛ւ ականջդ դեպի ինձ և փրկի՛ր ինձ։
3
Ապավինության վե՛մ եղիր ինձ համար, որ միշտ գամ քեզ մոտ. դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետև իմ վեմը և իմ բերդը դու ես։
4
Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։
5
Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։
6
Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։
7
Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։
8
Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։
9
Իմ ծերության ժամանակ մի կողմ մի՛ նետիր ինձ. մի՛ լքիր ինձ զորությունս պակասելիս,
10
Որովհետև թշնամիներս խոսում են իմ դեմ, և իմ անձին սպասողները խորհուրդ են անում իրար հետ
11
Եվ ասում են. «Աստված լքեց նրան. հալածե՛ք և բռնե՛ք նրան, քանզի ոչ ոք չկա, որ փրկի նրան»։
12
Ո՜վ Աստված, մի՛ հեռացիր ինձնից. ո՛վ իմ Աստված, շուտ օգնի՛ր ինձ։
13
Թող ամաչեն և կորչեն իմ անձի հակառակորդները. թող նախատինքով և ամոթով ծածկվեն ինձ չար կամեցողները։
14
Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրա փառաբանություն ավելացնեմ։
15
Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմ նրանց հաշիվը։
16
Ես պիտի գամ Տիրոջ զորությամբ, ես պիտի հիշեմ միայն քո արդարությունը։
17
Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։
18
Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։
19
Քո արդարությունը, ո՜վ Աստված, որ շատ բարձր է, և դու մեծամեծ գործեր արեցիր, ո՜վ Աստված. ո՞վ է քեզ նման։
20
Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։
21
Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։
22
Ես նվագարանով պիտի գովեմ քեզ քո ճշմարտության համար, ո՜վ Աստված, սաղմոս պիտի ասեմ քնարով, ո՛վ Սուրբդ Իսրայելի։
23
Իմ շրթունքները պիտի ցնծան, երբ սաղմոս ասեմ քեզ, և իմ անձը, որ դու փրկեցիր։
24
Եվ իմ լեզուն ամեն օր պիտի խոսի քո արդարությունից, որովհետև ամաչեցին և ամոթահար եղան ինձ չար կամեցողները։
← Chapter 70
Chapter 72 →