bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 137
Psalms 137
armenian-2018
1
Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։
2
Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից,
3
Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։
4
Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։
5
Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։
6
Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։
7
Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմի անկման օրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։
8
Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։
9
Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։
← Chapter 136
Chapter 138 →