bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 136
Psalms 136
armenian-2018
1
Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
2
Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
3
Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
4
Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
5
Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
6
Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
7
Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.
8
Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
9
Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
10
Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
11
Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
12
Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
13
Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.
14
Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
15
Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
16
Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
17
Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
18
Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.
19
Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
20
Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
21
Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,
22
Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
23
Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
24
Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
25
Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
26
Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
← Chapter 135
Chapter 137 →