bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Proverbs 26
Proverbs 26
armenian-2018
1
Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։
2
Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։
3
Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։
4
Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։
5
Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։
6
Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս կրում ։
7
Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։
8
Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։
9
Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։
10
Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։
11
Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։
12
Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։
13
Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։
14
Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։
15
Ծույլն իր ձեռքը մտցնում է ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։
16
Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։
17
Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։
18
Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,
19
Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։
20
Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող չլինելիս կռիվը կդադարի։
21
Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։
22
Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը ։
23
Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։
24
Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում ։
25
Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։
26
Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի մեջ։
27
Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։
28
Ստախոս լեզուն ատում է իր կծածներին, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում ։
← Chapter 25
Chapter 27 →