bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Proverbs 25
Proverbs 25
armenian-2018
1
Սրանք էլ են Սողոմոնի առակները, որոնք օրինակեցին Հուդայի Եզեկիա թագավորի մարդիկ։
2
Աստծու փառքն է բաներ ծածկելը, բայց թագավորների փառքը բաներ քննելն է։
3
Երկնքի բարձրությունը, երկրի խորությունը և թագավորների սիրտը անքննելի են։
4
Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։
5
Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։
6
Թագավորի առաջ մի՛ մեծամտացիր և մեծամեծների տեղը մի՛ կանգնիր։
7
Որովհետև լավ է, որ քեզ ասեն. «Բարձրացի՛ր այստեղ», քան թե խոնարհեցնեն իշխանի առաջ։ Ինչ որ տեսնում են քո աչքերը,
8
Իսկույն դատարան մի՛ գնա, թող քեզ իսկույն դատի չշտապեցնի. ի՞նչ ես անելու վերջում, երբ որ հարևանդ ամաչեցնի քեզ։
9
Հարևանիդ հետ վիճի՛ր, բայց ուրիշի գաղտնիքը մի՛ հայտնիր,
10
Որպեսզի լսողը հանկարծ չանպատվի քեզ, և վատ անունը անդառնալի չլինի։
11
Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։
12
Լսող ականջի համար իմաստունի հանդիմանությունը ոսկե օղ և ոսկյա մանյակ է։
13
Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։
14
Անանձրև ամպերի և քամու նման է այն մարդը, որ պարծենում է սուտ առատաձեռնությամբ ։
15
Համբերատարությամբ իշխանը կհամոզվի, և քաղցր լեզուն ոսկոր կկոտրի։
16
Եթե մեղր գտնես, կե՛ր քեզ բավարարելու չափ. չլինի թե նրանից հագենաս և փսխես այն։
17
Հարևանիդ տուն հաճախ մի՛ գնա՛. գուցե քեզանից կշտանա և ատի քեզ։
18
Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։
19
Նեղության օրը անհավատարիմ մարդուն ապավինելը կոտրած ատամի և դյուրասահ ոտքի ապավինելու պես է։
20
Տխուր մարդու առաջ երգեր երգելը ցուրտ օրը զգեստ հանելու կամ բորակի վրա քացախ լցնելու պես է։
21
Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան,
22
Որովհետև այդպիսով նրա գլխի վրա կրակի կայծեր կդիզես, և Տերը կհատուցի քեզ։
23
Հյուսիսային քամին անձրև է բերում, բամբասող լեզուն՝ խոժոռ դեմք։
24
Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։
25
Հեռու երկրից եկած բարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։
26
Անիրավի առաջ տատանվող արդարը պղտորված աղբյուրի և ապականված ջրհորի նման է։
27
Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատվաբեր չէ։
28
Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։
← Chapter 24
Chapter 26 →