bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Numbers 30
Numbers 30
armenian-2018
1
Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը.
2
“Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։
3
Եթե մի կին երիտասարդ հասակում իր հոր տանը Տիրոջը ուխտ անի և մի պարտավորություն ստանձնի,
4
և եթե նրա հայրը լսի նրա ուխտն ու նրա ստանձնած պարտավորությունը և լռություն պահի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և նրա ստանձնած բոլոր պարտավորությունները կհաստատվեն։
5
Բայց եթե նրա հայրը իր լսած օրը արգելի նրան, այն ժամանակ նրա բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորություններն անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա նրան, քանի որ նրա հայրը արգելեց նրան։
6
Եթե նա ամուսնանա, և իր ուխտը կամ իր շուրթերից դուրս եկած ու իրեն պարտավորության տակ դնող այդ անխորհուրդ խոսքն իր վրա լինի,
7
և եթե նրա ամուսինն իմանա այդ մասին և իմացած օրը լռի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։
8
Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրն արգելի նրան, ապա նրա արած ուխտը և նրա շուրթերից դուրս եկած անխորհուրդ խոսքը, որով նա պարտավորություն էր ստանձնել, անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա այդ կնոջը։
9
Բայց որբևայրի կամ արձակված կնոջ ուխտը և նրա ստանձնած որևէ պարտավորություն հաստատ կմնա նրա համար։
10
Իսկ եթե իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով պարտավորություն ստանձնել,
11
և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին, լռել է և նրան չի արգելել, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։
12
Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք, այն ժամանակ ուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն, քանի որ ամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։
13
Կնոջ ամեն ուխտ և իր անձը խոնարհեցնելու մասին արված կապող երդումը նրա ամուսինը կարող է հաստատել և նրա ամուսինը կարող է խափանել։
14
Եթե նրա ամուսինը օրեցօր լռել է նրա մասին, այդ ժամանակ նա հաստատած է լինում իր կնոջ բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորությունները։ Նա հաստատած է լինում դրանք, քանի որ իր լսած օրը լռել է նրա մասին։
15
Բայց եթե լսելուց հետո խափանի դրանք, այն ժամանակ ինքը կկրի նրա անօրենությունը”»։
16
Սրանք են այն օրենքները, որ Տերը պատվիրեց Մովսեսին ամուսնու և կնոջ միջև, հոր և նրա աղջկա միջև, որը երիտասարդ հասակում իր հոր տանն էր բնակվում։
← Chapter 29
Chapter 31 →