bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Numbers 29
Numbers 29
armenian-2018
1
«Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։
2
Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։
3
Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր.
4
և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։
5
Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ.
6
բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։
7
Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։
8
Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։
9
Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.
10
և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։
11
Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
12
Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։
13
Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։
14
Դրանց հետ, որպես հացի ընծա, կմատուցեք տասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.
15
և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։
16
Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
17
Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։
18
Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
19
Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
20
Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։
21
Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
22
Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
23
Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։
24
Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
25
Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
26
Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։
27
Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
28
Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
29
Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։
30
Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
31
Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
32
Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։
33
Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
34
Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
35
Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։
36
Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։
37
Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։
38
Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
39
Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։
40
Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։
← Chapter 28
Chapter 30 →