bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Jeremiah 24
Jeremiah 24
armenian-2018
1
Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։
2
Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։
3
Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։
4
Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
5
«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես այս լավ թզերին, նույնպես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը ի բարին։
6
Եվ իմ աչքը նրանց վրա պիտի ուղղեմ ի բարին և նրանց այս երկիրը պիտի վերադարձնեմ. նրանց պիտի շենացնեմ և ոչ թե քանդեմ, նրանց պիտի տնկեմ և ոչ թե արմատախիլ անեմ։
7
Նրանց մի սիրտ պիտի տամ, որ ճանաչեն, որ ես եմ Տերը. նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան”։
8
Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։
9
Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։
10
Եվ նրանց վրա սուր, սով և ժանտախտ կուղարկեմ, մինչև որ նրանց ոչնչացնեմ այն երկրի երեսից, որ տվել եմ նրանց ու նրանց հայրերին”»։
← Chapter 23
Chapter 25 →