Zephaniah 3:8 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ուրեմն ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. որովհետեւ իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը։
Armenian Eastern Bible 1994 Դրա համար սպասի՛ր ինձ, - ասում է Տէրը, - այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու: Ազգերի դէմ իմ դատաստանը կը լինի՝ բռնել
armenian-1853 «Ուրեմն ինծի սպասեցէ՛ք, կ’ըսէ Տէրը, Մինչեւ այն օրը, որ որսի համար ոտքի ելլեմ։ Քանզի վճռած եմ ազգերը հաւաքել, Թագաւորութիւնները գումարել, Որպէս զի անոնց վրայ իմ սրտմտութիւնս, Իմ բոլոր սաստիկ բարկութիւնս թափեմ. Քանզի բոլոր երկիրը իմ նախանձիս կրակովը պիտի սպառի։
armenian-2018 «Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։
armenian-nea Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։