Zephaniah 3:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Տէրը արդար է նորա մէջ, նա անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ, բայց անիրաւը ամօթ չգիտէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կը բերի եւ չի թաքցնի, |
| armenian-1853 | Արդար Տէրը անոր մէջ է, Անիկա անօրէնութիւն չի գործեր. Առաւօտէ առաւօտ իր իրաւունքը կը ցուցադրէ ու ետ չի մնար, Բայց անիրաւը ամչնալ չի գիտեր։ |
| armenian-2018 | Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։ |
| armenian-nea | Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի, |