Zephaniah 2:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ահարկու է Տէրը նորանց դէմ, որովհետեւ նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստուածները, եւ նորան երկրպագութիւն պիտի անեն իւրաքանչիւրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրը սարսափազդու տեսքով կ՚երեւայ նրանց, կը խորտակի ազգերի բոլոր աստուածներին, եւ ազգերը կ՚երկրպագեն նրան՝ |
| armenian-1853 | Տէրը անոնց վրայ ահարկու պիտի ըլլայ, Քանզի անիկա երկրի բոլոր աստուածները բնաջինջ պիտի ընէ Եւ ազգերու բոլոր կղզիները, Ամէն մէկը իր տեղը, երկրպագութիւն պիտի ընեն իրեն։ |
| armenian-2018 | Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։ |
| armenian-nea | Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։ |