Zechariah 9:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես բանակ պիտի դնեմ իմ տան համար զօրքերի՝ անցուդարձողի պատճառովը, եւ այլ եւս նորանց վերայ բռնաւոր չի անց կենալ. Որովհետեւ հիմա տեսել եմ իմ աչքերովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ես պարիսպ եմ դնելու իմ տան համար,որպէսզի անցնող ու դարձող չանցնի այն,ոչ մի բռնակալ չհալածի նրանց,քանի որ իմ աչքերն |
| armenian-1853 | Անցնող ու դարձող զօրքին պատճառով Իմ տանս բոլորտիքը պիտի բնակիմ, Ա՛լ անոնց մէջէն բռնաւոր պիտի չանցնի, Քանզի հիմա իմ աչքերովս տեսայ։ |
| armenian-2018 | Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։ |
| armenian-nea | Եվ իմ տան համար պաշտպան կկարգեմ, որպեսզի չանցնի և չդառնա, և նրանց վրա այլևս չի գա, որ հալածի նրանց, քանի որ այժմ տեսա իմ աչքերով։ |