Romans 7:2 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։
Armenian Eastern Bible 1994 ինչպէս որ ամուսնացած կինը օրէնքով կապուած է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է. իսկ եթէ մարդը մեռնի, իր մարդուն
Armenian Western NT 1994? Որովհետեւ ամուսին ունեցող կինը Օրէնքով կապուած է իր ամուսինին՝ քանի դեռ ան կ՚ապրի. բայց եթէ ամուսինը մեռնի, արձակուած է ամուսինին Օրէնքէն:
armenian-1853 Վասն զի այր ունեցող կինը իր ողջ էրկանը կապուած է օրէնքով. բայց եթէ այրը մեռնի, արձակուած է էրկանը օրէնքէն։
armenian-2017 Վասն զի այր ունեցող կինը իր ողջ էրկանը կապուած է օրէնքով. բայց եթէ այրը մեռնի, արձակուած է էրկանը օրէնքէն։
armenian-2018 Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։
armenian-2019 Այսպէս, օրինակ, ամուսնացած կին մը Օրէնքով իր ամուսինին կապուած է, որքան ատեն որ ամուսինը ողջ է. իսկ երբ ամուսինը մեռնի՝ արձակուած կ՚ըլլայ ամուսնական կապէն։
armenian-nea Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։