Romans 3:9 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ հիմա ի՞նչ. աւելի՞ ենք. ամենեւին ոչ. որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, թէ ամենքը մեղքի տակ են. |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ |
| Armenian Western NT 1994? | Ուրեմն ա՛լ ի՞նչ ըսենք, գերազա՞նց ենք հեթանոսներէն: Ո՛չ մէկ կերպով. որովհետեւ նախապէս մեղադրեցինք Հրեաները եւ Յոյները, թէ բոլո՛րը մեղքի տակ են, |
| armenian-1853 | Ուստի ալ ի՞նչ ըսենք։ Հրեաներս առաւելութիւն ունի՞նք հեթանոսներէն ։ Երբեք. վասն զի առաջ մեղադրեցինք Հրեաները եւ հեթանոսները թէ բոլորը մեղքի տակ են։ |
| armenian-2017 | Ուստի ալ ի՞նչ ըսենք։ Հրեաներս առաւելութիւն ունի՞նք հեթանոսներէն ։ Երբեք. վասն զի առաջ մեղադրեցինք Հրեաները եւ հեթանոսները թէ բոլորը մեղքի տակ են։ |
| armenian-2018 | Եվ հիմա ի՞նչ, մենք՝ հրեաներս, առավելությո՞ւն ունենք. ամենևին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաներն ու հեթանոսները բոլորն էլ մեղքի տակ են, |
| armenian-2019 | Ի՞նչ ըսենք ուրեմն. մենք՝ Հրեաներս բանով մը աւելի՞ լաւ ենք քան հեթանոսները ։ Ո՛չ, ոչ մէկ բանով։ Ահա թէ ինչու՝ սկիզբէն իսկ մեղադրեցի բոլոր մարդիկը, ըլլա՛յ Հրեայ, ըլլա՛յ հեթանոս, ըսելով՝ թէ բոլորն ալ մեղքի տակ են։ |
| armenian-nea | Եվ արդ, ինչո՞վ ենք առավել։ Արդարև և ոչ մի բանով. որովհետև արդեն մեղադրեցինք հրեաներին և հեթանոսներին. ամենքն էլ մեղքի տակ են։ |