Romans 12:3 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Աստծու ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը. |
| Armenian Western NT 1994? | Քանի որ ինծի տրուած շնորհքով կ՚ըսեմ ձեզմէ ամէն մէկուն, որ իր մասին աւելի բարձր համարում չունենայ՝ քան ինչ որ պէտք է մտածէ, հապա խոհեմութեա՛մբ մտածէ, հաւատքի չափին համեմատ՝ որ Աստուած բաշխած է իւրաքանչիւրին: |
| armenian-1853 | Քանզի ինծի տրուած շնորհքով այս կ’ըսեմ ձեր մէջ եղող ամէն մէկուն, որ արժան եղածը մտածելէն աւելի բան չմտածէ, հապա զգաստ կենալ մտածէ հաւատքին չափովը, որ Աստուած ամէն մէկուն բաժնեց։ |
| armenian-2017 | Քանզի ինծի տրուած շնորհքով այս կ’ըսեմ ձեր մէջ եղող ամէն մէկուն, որ արժան եղածը մտածելէն աւելի բան չմտածէ, հապա զգաստ կենալ մտածէ հաւատքին չափովը, որ Աստուած ամէն մէկուն բաժնեց։ |
| armenian-2018 | Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ |
| armenian-2019 | Ինծի տրուած Աստուծոյ շնորհքով հետեւեալ պատուէրը կու տամ իւրաքանչիւրիդ.– Մեծամիտ մի՛ ըլլաք. ընդհակառակը, միշտ համեստ եղէք եւ միայն Աստուծմէ ձեզի տրուած հաւատքին չափով գնահատեցէք դուք ձեզ։ |
| armenian-nea | Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։ |