Revelation 6:4 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը, եւ որ իրար մորթեն. եւ մի մեծ սուր տրուեցաւ նորան։
Armenian Eastern Bible 1994 Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի
Armenian Western NT 1994? Ուրիշ, շառագոյն ձի մը դուրս ելաւ, եւ անոր վրայ հեծնողին իշխանութիւն տրուեցաւ՝ որ երկրէն վերցնէ խաղաղութիւնը, որպէսզի մորթեն զիրար. ու մեծ սուր մը տրուեցաւ անոր:
armenian-1853 Ուրիշ ձի մը ելաւ շառագոյն ու անոր վրայ հեծնողին իշխանութիւն տրուեցաւ որ երկրէն խաղաղութիւնը վերցնէ, որպէս զի իրար սպաննեն։ Անոր մեծ սուր մը տրուեցաւ։
armenian-2017 Ուրիշ ձի մը ելաւ շառագոյն ու անոր վրայ հեծնողին իշխանութիւն տրուեցաւ որ երկրէն խաղաղութիւնը վերցնէ, որպէս զի իրար սպաննեն։ Անոր մեծ սուր մը տրուեցաւ։
armenian-2018 Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։
armenian-2019 Եւ դուրս ելաւ ուրիշ ձի մը, որ կարմիր էր։ Անոր հեծեալին իրաւունք տրուեցաւ աշխարհէն խաղաղութիւնը վերցնելու, որպէսզի մարդիկ իրար սպաննեն։ Անոր մեծ սուր մը տրուեցաւ։
armenian-nea Եվ մի ուրիշ, կարմիր ձի հայտնվեց. նրա վրայի հեծյալին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, և որպեսզի միմյանց սպանեն, նրան մի մեծ սուր տրվեց։