Revelation 22:2 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։
Armenian Eastern Bible 1994 Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի
Armenian Western NT 1994? Այդ քաղաքին՝՝ հրապարակին մէջտեղը, եւ այդ գետին մէկ կողմն ու միւս կողմը կար կեանքի ծառը՝ որ կու տար տասներկու տեսակ պտուղ. ամէն ամիս կու տար իր պտուղը, իսկ ծառին տերեւները ազգերուն բուժումին համար էին:
armenian-1853 Այն քաղաքին հրապարակին մէջ ու այն գետին մէկ կողմէն ու միւս կողմէն կենաց ծառ մը կար, որ տասներկու կերպ պտուղ կը բերէր։ Ամէն ամիս իր պտուղը կու տար։ Այն ծառին տերեւները հեթանոսներուն բժշկութիւն կ’ըլլային։
armenian-2017 Այն քաղաքին հրապարակին մէջ ու այն գետին մէկ կողմէն ու միւս կողմէն կենաց ծառ մը կար, որ տասներկու կերպ պտուղ կը բերէր։ Ամէն ամիս իր պտուղը կու տար։ Այն ծառին տերեւները հեթանոսներուն բժշկութիւն կ’ըլլային։
armenian-2018 Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։
armenian-2019 Քաղաքին հրապարակին մէջտեղը եւ գետին այս ու այն կողմը կար կեանքի ծառը որ տարին տասներկու անգամ պտուղ կու տար, ամէն ամիս՝ իր պտուղը, իսկ տերեւները կը ծառայէին ազգերուն բժշկութիւն տալու։
armenian-nea իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։