Revelation 20:4 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի. |
| Armenian Eastern Bible 1994 | Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրուեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին |
| Armenian Western NT 1994? | Տեսայ նաեւ գահեր, որոնց վրայ բազմեցան, եւ անո՛նց տրուեցաւ դատավարութիւնը: Տեսայ նաեւ Յիսուսի վկայութեան համար ու Աստուծոյ խօսքին համար գլխատուածներուն անձերը: Անոնք չերկրպագեցին գազանին, ո՛չ ալ անոր պատկերին. չընդունեցին անոր դրոշմը իրենց ճակատին կամ իրենց ձեռքին վրայ: Ուստի ապրեցան ու հազար տարի թագաւորեցին Քրիստոսի հետ: |
| armenian-1853 | Աթոռներ տեսայ, որոնց վրայ նստան եւ անոնց դատաւորութիւն տրուեցաւ։ Նաեւ Յիսուսին վկայութեանը համար ու Աստուծոյ խօսքին համար գլխատուածներուն հոգիները տեսայ ։ Անոնք, որ երկրպագութիւն չըրին գազանին, ո՛չ ալ անոր պատկերին ու անոր դրոշմը իրենց ճակատներուն վրայ ու իրենց ձեռքին վրայ չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսին հետ հազար տարի թագաւորեցին։ |
| armenian-2017 | Աթոռներ տեսայ, որոնց վրայ նստան եւ անոնց դատաւորութիւն տրուեցաւ։ Նաեւ Յիսուսին վկայութեանը համար ու Աստուծոյ խօսքին համար գլխատուածներուն հոգիները տեսայ ։ Անոնք, որ երկրպագութիւն չըրին գազանին, ո՛չ ալ անոր պատկերին ու անոր դրոշմը իրենց ճակատներուն վրայ ու իրենց ձեռքին վրայ չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսին հետ հազար տարի թագաւորեցին։ |
| armenian-2018 | Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ |
| armenian-2019 | Յետոյ տեսայ գահեր, որոնց վրայ նստան անոնք՝ որոնց իշխանութիւն տրուեցաւ դատելու։ Տեսայ նաեւ այն հոգիները, որոնք Յիսուսի եւ Աստուծոյ խօսքին իրենց տուած վկայութեան համար չարաչար գլխատուած էին։ Ասոնք չէին երկրպագած գազանին եւ անոր կնիքը չէին դրոշմած իրենց ճակատներուն եւ ձեռքերուն վրայ։ Անոնք վերակենդանացան եւ Քրիստոսի հետ հազար տարի թագաւորեցին։ |
| armenian-nea | Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։ |