Revelation 18:6 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց: Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն: Եւ դուք կրկնակի՛ |
| Armenian Western NT 1994? | Հատուցանեցէ՛ք անոր՝ ինչպէս ինք հատուցանեց, ու կրկնապատի՛կ փոխարինեցէք անոր՝ իր արարքներուն համեմատ: Այն բաժակը որ ինք լեցուց՝ կրկնապատի՛կ լեցուցէք իրեն: |
| armenian-1853 | Հատուցանեցէք ատոր՝ ինչպէս ինք հատուցանեց ու իր գործերուն համեմատ կրկնապատիկ փոխարինեցէք ատոր։ Այն գաւաթը որ ինք լեցուց՝ կրկնապատիկ լեցուցէք իրեն։ |
| armenian-2017 | Հատուցանեցէք ատոր՝ ինչպէս ինք հատուցանեց ու իր գործերուն համեմատ կրկնապատիկ փոխարինեցէք ատոր։ Այն գաւաթը որ ինք լեցուց՝ կրկնապատիկ լեցուցէք իրեն։ |
| armenian-2018 | Հատուցե՛ք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց, և նրան իր գործերի չափով կրկնապատի՛կը տվեք։ Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատի՛կ լցրեք։ |
| armenian-2019 | Արդ, դուք ալ Բաբելոնին հատուցէք այնպէս՝ ինչպէս ինք վարուեցաւ ձեզի հետ, կրկնապատիկը տալով անոր՝ իր գործերուն փոխարէն։ Այն բաժակը որ պատրաստեց ձեզի համար՝ լեցուցէ՛ք զայն կրկնապատիկ սաստկութեամբ։ |
| armenian-nea | Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։ |