Revelation 18:23 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների եւ փողհարների ու թմբկի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ. |
| Armenian Western NT 1994? | ճրագին լոյսը ա՛լ բնա՛ւ պիտի չփայլի քու մէջդ. փեսային ձայնը եւ հարսին ձայնը ա՛լ բնա՛ւ պիտի չլսուին քու մէջդ. քանի որ երկրի մեծամեծներն էին քու առեւտրականներդ, ու բոլոր ազգերը մոլորեցան քու կախարդութեամբդ»: |
| armenian-1853 | Եւ ճրագին լոյսը ա՛լ պիտի չերեւնայ քու մէջդ ու փեսային ձայնը եւ հարսին ձայնը ա՛լ պիտի չլսուին քու մէջդ. քանզի քու վաճառականներդ երկրին մեծամեծներն էին. վասն զի քու կախարդութիւնովդ բոլոր ազգերը մոլորեցան»։ |
| armenian-2017 | եւ ճրագին լոյսը ա՛լ պիտի չերեւնայ քու մէջդ ու փեսային ձայնը եւ հարսին ձայնը ա՛լ պիտի չլսուին քու մէջդ. քանզի քու վաճառականներդ երկրին մեծամեծներն էին. վասն զի քու կախարդութիւնովդ բոլոր ազգերը մոլորեցան»։ |
| armenian-2018 | Ճրագի լույսն այլևս չպիտի փայլի քո մեջ. փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։ Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։ |
| armenian-2019 | ճրագին լոյսը ա՛լ պիտի չփայլի քու մէջդ, փեսային ու հարսին ձայնը պիտի լռէ քու մէջդ, որովհետեւ վաճառականներդ աշխարհի հզօրներն էին, որովհետեւ բոլորն ալ, ամէն ազգեր, քու թունաւոր կախարդանքէդ մոլորեցան։ |
| armenian-nea | արհեստավորներ ու վարպետներ այլևս չպիտի գտնվեն քո մեջ, երկանքի, փեսայի ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ, ճրագի լույսն այլևս երբեք չպիտի փայլի քո մեջ, քանզի քո վաճառականները, որոնք երկրի փառավորներն ու մեծամեծներն էին և որոնք զվարճանում էին քո մեջ, բոլոր ազգերին մոլորեցրին քո թունավոր կախարդությամբ։ |