Revelation 16:14 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։
Armenian Eastern Bible 1994 քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց
Armenian Western NT 1994? Արդարեւ անոնք դեւերու ոգիներ էին, որ նշաններ կ՚ընէին ու կ՚երթային ամբողջ երկրագունդի թագաւորներուն, որպէսզի հաւաքեն զանոնք Ամենակալ Աստուծոյ այդ մեծ օրուան պատերազմին համար:
armenian-1853 Վասն զի անոնք դեւերու ոգիներ էին՝ որ նշաններ կ’ընէին ու բոլոր աշխարհի թագաւորներուն քով կ’երթային, որպէս զի զանոնք Ամենակալ Աստուծոյ այն մեծ օրուանը պատերազմին համար հաւաքեն.
armenian-2017 վասն զի անոնք դեւերու ոգիներ էին՝ որ նշաններ կ’ընէին ու բոլոր աշխարհի թագաւորներուն քով կ’երթային, որպէս զի զանոնք Ամենակալ Աստուծոյ այն մեծ օրուանը պատերազմին համար հաւաքեն.
armenian-2018 Քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս գնում են ամբողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց պատերազմի հավաքեն Ամենակալ Աստծու այն մեծ օրվա համար։
armenian-2019 Անոնք դիւային ոգիներ էին, որոնք հրաշքներ կը գործէին եւ կ՚երթային երկրի բոլոր թագաւորներուն՝ պատերազմի հաւաքելու զանոնք, ամենակալ Տիրոջ մեծ օրուան համար։ Որովհետեւ այսպէս ըսաւ Տէրը.
armenian-nea Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.