Psalms 32:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։) |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցուած երկիրը։ |
| armenian-1853 | Իմ մեղքս քեզի յայտնեցի Ու իմ անօրէնութիւնս չծածկեցի։ Ըսի թէ՝ «Տէրոջը պիտի խոստովանիմ յանցանքներս»։ Ու դուն ներեցիր իմ մեղքիս անօրէնութիւնը։ (Սէլա։) |
| armenian-2018 | Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։ |
| armenian-nea | Տերը սիրում է ողորմություն և իրավունք։ Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ, |