Proverbs 9:18 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց նա չգիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։
Armenian Eastern Bible 1994 Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտի կորչեն իր մօտ, եւ պիտի հասնեն խորքերը դժոխքի։ Բայց դու հեռո՛ւ թռիր եւ մի՛
armenian-1853 Բայց անիկա չի գիտեր թէ այն տեղը մեռելներ կան Ու անոր հրաւիրած մարդիկը դժոխքին անդունդներուն մէջ են։
armenian-2018 Բայց նա չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։
armenian-nea Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։ Իսկ դու թռի՛ր հեռու և մի՛ մնա նրա մոտ, և աչքդ մի՛ դիր նրա վրա, որ այդպես անցնես օտար ջրից, և անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից և ջուր չխմես օտար աղբյուրից. որպեսզի երկար ապրես, և ավելանան կյանքիդ տարիները։