Proverbs 14:32 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ամբարիշտը դուրս կանուի իր չարութեան համար. Բայց արդարը ապաւէն ունի իր մահումը։
Armenian Eastern Bible 1994 Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի։
armenian-1853 Ամբարիշտը իր չարութեանը համար կը կործանի, Բայց արդարը իր մահուան ատենը ապահովութիւն կ’ունենայ։
armenian-2018 Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։
armenian-nea Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։