Proverbs 11:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։
Armenian Eastern Bible 1994 Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։
armenian-1853 Ծուռ սիրտ ունեցողները Տէրոջը առջեւ պիղծ են, Բայց ուղիղ ճամբայ քալողները անոր հաճելի են։
armenian-2018 Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։
armenian-nea Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։