Numbers 8:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ղեւտացիներին բոլորովին Ահարօնին եւ նորա որդկանցը տուի Իսրայէլի որդկանց միջից, որ ժողովքի խորանի մէջ Իսրայէլի որդկանց պաշտօնն անեն, եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն անեն, որ Իսրայէլի որդկանց վերայ հարուած չգայ՝ Իսրայէլի որդիքը սրբարանին մօտենալիս։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսրայէլացիներից ես առանձնացրի ղեւտացիներին եւ նրանց տուեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի վկայութեան խորանում |
| armenian-1853 | Իսրայէլի որդիներէն Ղեւտացիները բոլորովին Ահարոնին ու անոր որդիներուն տուի, որպէս զի վկայութեան խորանին մէջ Իսրայէլի որդիներուն ծառայեն եւ Իսրայէլի որդիներուն համար քաւութիւն ընեն, որպէս զի Իսրայէլի որդիներուն վրայ հարուած չգայ՝ երբ Իսրայէլի որդիները սրբարանին մօտենան»։ |
| armenian-2018 | Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։ |
| armenian-nea | Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։ |