Numbers 6:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նորան ուխտի բոլոր օրերը՝ նորա գլխին ածելի չդպչէ. Մինչեւ իր անձը Եհովայի նուիրած օրերի վերջանալը սուրբ լինի. Իր գլխի մազերի վարսքը թող տայ որ աճէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իր ուխտի ամբողջ ընթացքում իր գլխին ածելի չպէտք է կպցնի, մինչեւ Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պէտք է մնայ. |
| armenian-1853 | Ինքզինք նուիրելէ ետք իր գլխուն ածելի պէտք չէ զարնէ. մինչեւ ինքզինք Տէրոջը նուիրած օրերը լմննան՝ ինք սուրբ պէտք է ըլլայ եւ իր գլխու մազերը պէտք է թողու որ աճին։ |
| armenian-2018 | Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։ |
| armenian-nea | Իր ուխտի ողջ ընթացքում իր գլխին ածելի չպետք է կպցնի, մինչև Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պետք է մնա՝ իր գլխի մազերն աճեցնելով |