Numbers 4:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորա վերայ դնեն պաշտօնի համար գործածուած նորա բոլոր գործիքները՝ այսինքն կրակի ամանները՝ եւ թիակները՝ եւ կոնքերը՝ միով բանիւ սեղանի բոլոր գործիքները՝ եւ նորա վերայ թէհաշի մորթերից մի ծածկոց տարածեն, եւ նորա ձողերն անցկացնեն։ |
| Armenian Eastern Bible 1994 | Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրայ. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը, |
| armenian-1853 | Եւ անոր վրայ պաշտամունքին համար գործածուած բոլոր գործիքները, այսինքն կրակի ամանները, մսահանները, թիակները եւ կոնքերը (սեղանին բոլոր գործիքները) այն լաթին վրայ դնեն ու անոր վրայ թէհաշի մորթերէ ծածկոց մը տարածեն եւ անոր ձողերը անցընեն։ |
| armenian-2018 | Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։ |
| armenian-nea | Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։ |