Numbers 36:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ասեցին. Եհովան մեր տիրոջը հրամայեց, որ երկիրը Իսրայէլի որդկանց վիճակով ժառանգութիւն տայ, եւ մեր տէրը Եհովայից հրաման առաւ որ մեր եղբայր Սալպաադի ժառանգութիւնը նորա աղջկերանցը տայ.
Armenian Eastern Bible 1994 «Տէրը մեր տիրոջը՝ Մովսէսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ Քանանացիների երկիրը բաժանուի իսրայէլացիների միջեւ։ Տէրը մեր
armenian-1853 Ու ըսին. «Տէրը մեր տիրոջը հրամայեց, որ ժառանգութեան երկիրը վիճակով բաժնէ Իսրայէլի որդիներուն ու Տէրը մեր տիրոջ հրամայեց, որ մեր եղբօրը Սալպաադի ժառանգութիւնը անոր աղջիկներուն տայ։
armenian-2018 ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։
armenian-nea ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ քանանացիների երկիրը ժառանգություն տա Իսրայելի որդիներին։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։