Numbers 35:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ժողովքը ազատէ սպանողին արիւնի վրէժխնդրի ձեռքից, եւ ժողովքը նորան դարձնէ իր ապաւինած ապաստանի քաղաքը, եւ նա այնտեղ բնակուէ, մինչեւ որ սուրբ իւղով օծուած քահանայապետը մեռնէ։
Armenian Eastern Bible 1994 ժողովուրդը սպանողին թող փրկի սպանուածի մերձաւորների ձեռքից։ Թող ժողովուրդը նրան ուղարկի ապաստան-քաղաք, ուր նա
armenian-1853 Ժողովը թող ազատէ սպաննողը արեան վրէժխնդրին ձեռքէն ու զանիկա նորէն իր ապաւինած ապաստան քաղաքը թող դարձնէ։ Անիկա հոն թող բնակի, մինչեւ որ սուրբ իւղով օծուած քահանայապետը մեռնի։
armenian-2018 ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։
armenian-nea ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։