Numbers 32:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսինքն այն երկիրը որ Եհովան Իսրայէլի ժողովքի առաջին զարկեց անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն.
Armenian Eastern Bible 1994 այն վայրերը, որ Տէրը յանձնել է իսրայէլացիների ձեռքը, անասուն սնուցող արօտներ ունեն, իսկ մենք՝ քո ծառաները,
armenian-1853 Այսինքն Տէրոջը Իսրայէլի ժողովուրդին առջեւ զարկած երկիրը, անասուն պահելու յարմար երկիր մըն է ու քու ծառաներդ շատ անասուններ ունին.
armenian-2018 այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։
armenian-nea այն վայրերը, որ Տերը հանձնել է Իսրայելի որդիների ձեռքը, անասունների արոտներ են, իսկ մենք՝ քո ծառաները, անասուններ ունենք»։