Numbers 32:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ, եւ նորանց ման ածեց անապատումը քառասուն տարի, մինչեւ որ Եհովայի աչքի առաջին չարութիւն անող ազգը բոլորովին սպառուեցաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրը, խիստ զայրանալով իսրայէլացիների վրայ, քառասուն տարի նրանց թափառել տուեց անապատում, մինչեւ որ մեռան Տիրոջ առաջ |
| armenian-1853 | Եւ Տէրոջը բարկութիւնը Իսրայէլի վրայ բորբոքեցաւ ու զանոնք քառասուն տարի անապատին մէջ պտըտցուց, մինչեւ որ Տէրոջը առջեւ չարութիւն ընող սերունդը բոլորվին սպառեցաւ։ |
| armenian-2018 | Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ ամբողջապես ոչնչացավ այն սերունդը, որ չարություն էր արել Տիրոջ աչքի առաջ։ |
| armenian-nea | Տերը, խիստ զայրանալով Իսրայելի որդիների վրա, քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ մեռավ Տիրոջ առաջ չարիք գործող ամբողջ սերունդը։ |