Numbers 29:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։
Armenian Eastern Bible 1994 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
armenian-1853 Այծերէն մէկ նոխազ մեղքի պատարագ պիտի մատուցանէք, մշտնջենաւոր ողջակէզէն եւ անոր հացի ընծայէն ու ըմպելի նուէրէն զատ։
armenian-2018 Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
armenian-nea Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։