Numbers 22:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ դեսպաններ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի եզերքումն էր, Բէովրի որդի Բաղաամի մօտ նորա ժողովրդի որդկանց երկիրը՝ նորան կանչելու եւ ասելու. Ահա Եգիպտոսիցը մի ժողովուրդ է դուրս եկել, ահա երկրի երեսը ծածկել է, եւ նստել է իմ դիմացը.
Armenian Eastern Bible 1994 Նա պատգամաւորներ ուղարկեց Բէորի որդի Բաղաամի մօտ, Փաթուրն քաղաքը, իր ազգակիցների երկիրը, գետեզերքի մօտ, որպէսզի
armenian-1853 Բէովրի որդիին Բաղաամին դեսպաններ ղրկեց Փաթուր քաղաքը, (որուն ժողովուրդին որդիներուն երկիրը, Գետին եզերքն էր,) զանիկա կանչելու եւ ըսելու. «Ահա Եգիպտոսէն ժողովուրդ մը ելաւ ու երկրին երեսը ծածկեց եւ ի դէմս կը նստի,
armenian-2018 Նա պատգամախոսներ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի ափին է, Բեորի որդի Բաղաամի մոտ, նրա ժողովրդի որդիների երկիրը՝ կանչելու և ասելու. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել է երկրի երեսը և եկել նստել է իմ դիմաց։
armenian-nea Նա պատգամավորներ ուղարկեց Բաղաամի՝ Բեովրի որդու մոտ, Փաթուրն քաղաքը, որ գետեզրին է, իր ազգակիցների երկիրը, որպեսզի կանչի նրան՝ ասելով. «Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից, որ ծածկել է երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։