Numbers 20:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Առ գաւազանը, եւ ժողովքը ժողովիր, դու եւ քո եղբայր՝ Ահարօնը եւ խօսեցէք ապառաժին նորանց աչքերի առաջին, եւ նա կտայ իր ջուրը, եւ դու ապառաժիցը ջուր կհանես նորանց համար եւ կխմեցնես ժողովքին եւ անասուններին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Վերցրո՛ւ գաւազանը, դու եւ քո եղբայր Ահարոնը ժողովրդին հաւաքեցէ՛ք, նրանց ներկայութեամբ ասացէ՛ք այդ ապառաժին, եւ նա |
| armenian-1853 | «Գաւազանը ա՛ռ ու ժողովուրդը հաւաքէ՛, դուն ու քու եղբայրդ Ահարոն եւ անոնց աչքերուն առջեւ ըսէք ապառաժին ու իր ջուրը պիտի տայ։ Դուն ապառաժէն ջուր պիտի հանես անոնց ու ժողովուրդին եւ անոնց անասուններուն խմցնես»։ |
| armenian-2018 | «Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։ |
| armenian-nea | «Վերցրո՛ւ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը ժողովրդին հավաքե՛ք, և նրանց ներկայությամբ խոսե՛ք այդ ապառաժի հետ, և նա կտա իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կհանեք և կխմեցնեք ժողովրդին ու նրանց անասուններին»։ |