Numbers 20:17 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Խնդրեմ թող անցնենք քո երկրովը, մենք արտով եւ այգիներով չենք անցնիլ, եւ հորերից ջուր չենք խմիլ. Արքունի ճանապարհովը կգնանք, աջ կամ ձախ կողմը չենք խոտորիլ մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արդ, պիտի անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կ՚անցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կը խմենք քո ջրհորներից։ |
| armenian-1853 | Արտօնէ, որ անցնինք քու երկրէդ. արտերէն ու այգիներէն պիտի չանցնինք եւ հորերէն ջուր պիտի չխմենք. արքունական ճամբայէն պիտի երթանք, աջ կամ ձախ կողմը պիտի չխոտորինք՝ մինչեւ որ քու սահմանէդ անցնինք»։ |
| armenian-2018 | Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։ |
| armenian-nea | Արդ, թույլ տուր անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կանցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կխմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի, մինչև որ դուրս գանք քո սահմաններից”»։ |