Numbers 20:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ. Որովհետեւ ինձ չհաւատացիք՝ ինձ Իսրայէլի որդկանց աչքերի առաջին փառաւորելու, նորա համար դուք այս ժողովուրդը չէք տանիլ այն երկիրը՝ որ նորանց տուի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհաւատացիք, որ ես կարող եմ ինձ սրբացնել իսրայէլացիների առջեւ, |
| armenian-1853 | Տէրը խօսեցաւ Մովսէսին ու Ահարոնին. «Որովհետեւ ինծի չհաւատացիք Իսրայէլի որդիներուն աչքերուն առջեւ զիս փառաւորելու, անոր համար այս ժողովուրդը դուք պիտի չտանիք այն երկիրը, որ անոնց տուի»։ |
| armenian-2018 | Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։ |
| armenian-nea | Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։ |