Numbers 15:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ լինի որ եթէ ժողովքը չիմանալով սխալմամբ յանցանք գործէ, այն ժամանակ բոլոր ժողովքը Եհովայի համար իբր անուշահոտ ողջակէզ մէկ զուարակ մատուցանէ եւ նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը ըստ օրինի եւ իբր մեղքի պատարագ այծերիցը մէկ նոխազ։ |
| Armenian Eastern Bible 1994 | եթէ ժողովուրդն ակամայ մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերուած ոչ արատաւոր մի զուարակ թող ողջակէզ անի իբրեւ Տիրոջն |
| armenian-1853 | Եւ եթէ պատահի որ ժողովուրդը սխալմամբ յանցանք մը գործէ, այն ատեն բոլոր ժողովուրդը Տէրոջը անուշահոտ ողջակէզի համար՝ զուարակ մը պէտք է մատուցանէ օրէնքին համաձայն, հացի ընծայով ու ըմպելի նուէրով եւ մեղքի պատարագի համար այծերէն մէկ նոխազ։ |
| armenian-2018 | և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։ |
| armenian-nea | և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։ |