Numbers 14:9 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք, որովհետեւ նորանք մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Միայն թէ Տիրոջ դէմ չապստամբէք եւ այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետեւ մենք կը լափենք նրանց։ Տէրն արդէն լքել է |
| armenian-1853 | Միայն թէ Տէրոջը դէմ ապստամբ մի՛ ըլլաք եւ այն երկրին ժողովուրդէն մի՛ վախնաք, քանզի անոնք մեր կերակուրն են. անոնց ապահովութիւնը գացած է իրենց վրայէն ու Տէրը մեզի հետ է։ Անոնցմէ մի՛ վախնաք»։ |
| armenian-2018 | Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։ |
| armenian-nea | Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։ |