Numbers 14:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ինչո՞ւ համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. Լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ինչո՞ւ է Տէրը մեզ տանում այդ երկիրը, որպէսզի պատերազմում ընկնենք, իսկ մեր կանայք ու մեր զաւակները յափշտակուեն։ Արդ, |
| armenian-1853 | Ինչո՞ւ համար Տէրը մեզ այս երկիրը բերաւ, որ սրով իյնանք եւ մեր կիներն ու մեր որդիները յափշտակուին։ Աղէկ չը՞լլար որ Եգիպտոս դառնանք»։ |
| armenian-2018 | Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։ |
| armenian-nea | Եվ ինչո՞ւ է Տերը մեզ տանում այն երկիրը՝ պատերազմում ընկնելու, իսկ մեր կանանց ու մեր զավակներին՝ հափշտակվելու։ Արդ, մեզ համար ավելի լավ չէ՞ վերադառնալ Եգիպտոս»։ |