Numbers 14:29 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այս անապատի մէջ կընկնեն ձեր դիակները. Եւ ձեր բոլոր հաշուի համեմատ՝ ձեզանից ամեն համարուածները քսան տարեկանից վեր եղողները՝ որ դուք ինձ դէմ տրտնջեցիք,
Armenian Eastern Bible 1994 այս անապատում ցրիւ պիտի գան ձեր ոսկորները, գնդերը, հաշուառման ենթարկուած քսան տարեկանից բարձր եւ իմ դէմ բողոքած
armenian-1853 Ձեր դիակները այս անապատին մէջ պիտի իյնան եւ ձեր բոլոր հաշիւին համեմատ, ձեզմէ բոլոր համրուածները, քսան տարեկանէն վեր եղողները, դուք ամէնքդ, որ ինծի դէմ տրտնջեցիք,
armenian-2018 Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ,
armenian-nea ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։