Numbers 13:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Մովսէսը Եհովայի հրամանին համեմատ նորանց ուղարկեց Փառանի անապատիցը. Բոլոր այն մարդիկը Իսրայէլի որդկանց գլխաւորներն էին.
Armenian Eastern Bible 1994 Դա ես իսրայէլացիներին եմ տալու իբրեւ կալուածք։ Ամէն ցեղից, ըստ իրենց նահապետների ընտանիքների, որպէս գլխաւոր,
armenian-1853 «Մարդիկ ղրկէ որ լրտեսեն Քանանի երկիրը, որ Իսրայէլի որդիներուն պիտի տամ։ Անոնք, իրենց հայրերուն սերունդէն, մէկմէկ իշխան ըլլալու են»։
armenian-2018 «Մարդի՛կ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Ամեն մի ցեղից, ըստ իրենց հայրերի, կուղարկես մեկ մարդ. բոլորն էլ նրանց մեջ իշխաններ լինեն»։
armenian-nea Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։