Numbers 11:26 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երկու հոգի մնացել էին բանակի մէջ՝ մէկի անունը Ելդադ եւ միւսի անունը Մովդադ, եւ Հոգին հանգչեց նորանց վերայ, եւ նորանք այն գրուողներիցն էին, բայց խորանը չէին եկել. Եւ բանակումը մարգարէութիւն էին անում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։ |
| armenian-1853 | Եւ երկու հոգի բանակին մէջ մնացին, մէկուն անունը Ելդադ էր ու միւսին անունը՝ Մովդադ եւ Հոգին հանգչեցաւ անոնց վրայ ու անոնք արձանագրուածներէն էին, վկայութեան խորանը եկած չէին, բայց բանակին մէջ մարգարէութիւն կ’ընէին։ |
| armenian-2018 | Բանակատեղիում մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մոդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակատեղիում։ |
| armenian-nea | Սակայն այդ տղամարդկանցից երկուսը մնացել էին բանակատեղիում. մեկի անունը Ելդադ էր, մյուսինը՝ Մովդադ։ Ոգին նաև նրանց վրա հանգչեց։ Նրանք յոթանասուն գրանցվածների մեջ էին, և թեև խորան չէին եկել, բայց մարգարեացան բանակատեղիում։ |