Numbers 10:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ չուեց Դանի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը բոլոր բանակների ետեւից եւ նորա գունդի վերայ Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դանի ցեղի գնդերն իրենց զօրքով ճանապարհ ընկան բոլորից յետոյ։ Նրանց զօրքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ |
| armenian-1853 | Եւ Դանի որդիներուն բանակին դրօշակը իրենց գունդերուն կարգովը բոլոր բանակներուն ետեւէն չուեց՝ ՝ ու անոր գունդին վրայ Ամիսադային որդին Աքիեզերն էր։ |
| armenian-2018 | Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։ |
| armenian-nea | Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ |