Numbers 10:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ չուեց Ռուբենի բանակի դրօշակն իրանց գունդերովը, եւ նորա գունդի վերայ Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ապա իրենց զօրքով շարժուեցին Ռուբէնի ցեղի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ |
| armenian-1853 | Ռուբէնին բանակին դրօշակը չուեց իրենց գունդերուն կարգովը ու անոր գունդին վրայ Սեդիուրին որդին Եղիսուրն էր։ |
| armenian-2018 | Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։ |
| armenian-nea | Ապա շարժվեցին Ռուբենի բանակի գնդերն իրենց զորքերով։ Սրանց զորքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ |