Nehemiah 9:37 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորա առատ արդիւնքը այն թագաւորներինն է, որոնց դրել ես մեզ վերայ մեր մեղքերի պատճառովը. եւ նորանք տիրում են մեր մարմինների վերայ եւ մեր անասունների վերայ իրանց հաճութեան պէս. Եւ մենք մեծ նեղութեան մէջ ենք։
Armenian Eastern Bible 1994 Արդ, այսօր օտար թագաւորներ են տիրում մեզ վրայ եւ ուտում են այս երկրի բարիքները մեր մեղքերի պատճառով, իսկ մենք,
armenian-1853 Այն երկիրը շատ պտուղ կու տայ այն թագաւորներուն, որոնք մեր մեղքերուն համար մեր վրայ դրիր ու անոնք մեր մարմնին վրայ ու մեր անասուններուն վրայ իրենց ուզածին պէս կը տիրեն ու մենք մեծ նեղութեան մէջ ենք։
armenian-2018 Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։
armenian-nea Մեր մեղքերի պատճառով այսօր օտար թագավորներ են տիրում մեզ վրա և վայելում այս երկիրը։ Ստրկության մեջ ընկնելով՝ հարկեր ենք տալիս, և մեզ ու մեր անասունների հետ վարվում են այնպես, ինչպես որ ցանկանում են. մեր մեղքերի պատճառով այսօր մեծ նեղության ու վշտերի մեջ ենք»։